ԱԺ լրացուցիչ ընտրությունների ընթացքի մասին

07.10.2018

 

vyiboryi-e1378912004487     Այսօր թիվ 2 ընտրատարածքում ԱՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ են անցկացվում:

 

     Ժամը  8.00-ին բացվել են այդ ընտրատարածքում գործող  բոլոր` 10  ընտրական տեղամասերը և սկսվել է քվեարկությունը:

 

     Համաձայն ԱՀ ոստիկանության կողմից ս.թ.հոկտեմբերի 5-ին  տրամադրած տվյալների` թիվ 2  ընտրատարածքում ընտրելու իրավունք 9 589 քաղաքացիներ:

 

     ԱՀ Ստեփանակերտի տարածքային ընտրական  հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11.00-ի դրությամբ  ընտրություններին մասնակցել է 851 քաղաքացի (ընտրողների 8,87 %-ը):

 

     Հիշեցնենք, որ  ԼՂՀ ընտրական օրենսգրքի 124-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` պատգամավորի ընտրությունը համարվում է կայացած, եթե ընտրություններին մասնակցել է տվյալ ընտրատարածքի ընտրողների առնվազն 25 տոկոսը: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

 

     Գրանցված և ընտրություններին մասնակցող թեկնածուների մասին տվյալներն` այստեղ:

 

 

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

 

մամուլի ծառայություն 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ