ԱԺ լրացուցիչ ընտրությունների ընթացքի մասին

09.09.2018

 

vyiboryi-e1378912004487     Այսօր թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներում ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություններ են անցկացվում:

 

     Ժամը  8.00-ին բացվել են այդ ընտրատարածքներում գործող  բոլոր` 113  ընտրական տեղամասերը և սկսվել է քվեարկությունը:

 

     Համաձայն ԱՀ ոստիկանության կողմից ս.թ. սեպտեմբերի 7-ին  տրամադրած տվյալների` ընտրելու իրավունք ունեն թիվ 10 ընտրատարածքում 11 071 քաղաքացիներ, թիվ 11 ընտրատարածքում` 9 729 քաղաքացիներ:

 

     ԱՀ Քաշաթաղի և Մարտակերտի տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11.00-ի դրությամբ  ընտրություններին մասնակցել է թիվ 10 ընտրատարածքում 1 535 քաղաքացի (ընտրողների 13,87 %-ը), թիվ 11 ընտրատարածքում` 1 872 քաղաքացի (ընտրողների 19,24 %-ը):

 

     Հիշեցնենք, որ  ԼՂՀ ընտրական օրենսգրքի 124-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` պատգամավորի ընտրությունը համարվում է կայացած, եթե ընտրություններին մասնակցել է տվյալ ընտրատարածքի ընտրողների առնվազն 25 տոկոսը: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

 

     Գրանցված և ընտրություններին մասնակցող թեկնածուների մասին տվյալներն` այստեղ:

 

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ