ԱԺ լրացուցիչ ընտրություններ թիվ 2 ընտրատարածքում | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

ԱԺ լրացուցիչ ընտրություններ թիվ 2 ընտրատարածքում

06.08.2018

IMG_20180806_110258      2018թ. օգոստոսի 6-ին հրավիրվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ`հանձնաժողովի նախագահ Ս. Արզումանյանի նախագահությամբ:

     ԼՂՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և թիվ 2  ընտրատարածքից  ընտրված ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Արամայիսի Առստամյանի պատգամավորական լիազորությունները 2018թ. հուլիսի 31-ից դադարած համարելու մասին ԱՀ Ազգային ժողովի 2018թ. հուլիսի 31-ի  արձանագրության հիման վրա, նիստում որոշվել է`

     1)   2018թ. հոկտեմբերի 7-ին թիվ 2 ընտրատարածքում նշանակել ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ,

     2)   հաստատել այդ  ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշիվը` 3 475 408 (երեք միլիոն չորս հարյուր յոթանասունհինգ հազար չորս հարյուր ութ)  ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հիմնական միջոցառումների  ժամանակացույցը, որն ընդգրկում է տվյալներ ընտրությունների  օր նշանակելուց մինչև դրա արդյունքների ամփոփումն իրականացվելիք թվով 59 հիմնական գործողությունների կատարման (միջոցառումների անցկացման) ժամկետների ու դրանց կատարման պատասխանատուների մասին:

     Համաձայն ժամանակացույցի` վերոհիշյալ ընտրական գործողությունների մեկնարկը տրվում է 2018թ. օգոստոսի 6-ին: Թեկնածուների գրանցման փաստաթղթերը Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2018թ.  օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 18.00-ն, իսկ գրանցումը կկատարվի 2018թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 2-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության  ժամանակահատվածն  է  2018թ. սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 5-ի ժամը 24.00-ն:

     Միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին: Հիշյալ ժամանակացույցին և Ազգային ժողովի լրացուցիչ  ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող բոլոր հիմնական նորություններին ու փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ սույն կայքի առանձին բաժնում:

     Նիստի վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին`առաջիկա ընտրությունների հետ կապված հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով:

 

 

 

Արցախի Հանրապետության

կենտրոնական  ընտրական  հանձնաժողով

 

Տեսանյութ՝

 

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ