ԱՀ ընտրված նախագահ Ա.Հարությունյանին վկայական է տրամադրվել

15.05.2020

IMG_20200515_121628     Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այսօր` մայիսի 15-ին որոշում է կայացվել 2020 թվականի ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ ընտրված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի վկայական տրամադրելու մասին:

 

     Ընտրված Հանրապետության նախագահին վկայականն առձեռն հանձնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պլանավորված ավանդական հանդիսավոր արարողությունը տեղի չի ունեցել` պայմանավորված Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գործող արտակարգ իրավիճակից բխող սահմանված  կարգի պահպանման անհրաժեշտությամբ:  

 

     Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորում է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին և մաղթում բեղմնավոր գործունեություն ու հաջողություններ:

 

 

 

 

 

Արցախի Հանրապետության

 

կենտրոնական ընտրական հանձնաժողով

 





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ