ԱՀ ԿԸՀ մամլո կենտրոնի աշխատանքները սկսվել են

30.03.2020

IMG_0077     Ստեփանակերտի Հ. Թումանյան 59 հասցեում՝ Մշակույթի եւ երիտասարդության պալատում իր աշխատանքներն է սկսել ԱՀ ԿԸՀ մամլո կենտրոնը: Մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների համար մամլո կենտրոնում ապահովվել են աշխատանքային բոլոր պայմանները՝ որակյալ համացանց, համակարգչային սրահ, տեղեկատվական փաթեթներ: Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ ախտահանիչ ու կանխարգելիչ աշխատանքներին:

     Կենտրոնում մարտի 31-ին կկայանան ԿԸՀ ներկայացուցիչների ճեպազրույցները՝ քվեարկության ընթացքի վերաբերյալ: Տեղեկատվությունը կտարածվի ճեպազրույցներին զուգահեռ:

     Դիտորդները հնարավորություն կունենան ընտրություններից հետո կենտրոնում հանդես գալ ամփոփիչ ասուլիսներով:

ԱՀ ԿԸՀ մամլո կենտրոնի ղեկավար Նորայր Հովսեփյան

Էլ. հասցե-info@cecnkr.am

Հեռ. 097 28 04 08




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ