Ամփոփվել են հանրաքվեի վերջնական արդյունքները

23.02.2017

 

Ամփոփվել են հանրաքվեի վերջնական արդյունքները     2017թ. փետրվարի 23-ին կայացել է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը՝ Ս.Արզումանյանի նախագահությամբ:

     Հիմք ընդունելով <<Հանրաքվեի մասին>> ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի առնելով ԼՂՀ ընտրատարածքներում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունները, ժամը 17.00-ի նիստում ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է ամփոփիչ արձանագրություն, որի համաձայն հանրաքվեին մասնակցելու իրավունք  ունեցող քաղաքացիների  ընդհանուր թիվը`ըստ ցուցակների 103 818 է, տեղամասային հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը` 105 061, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ստորագրությունների` 79 428, մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը` 25 633, քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 79 428 (այդ թվում` վավեր քվեաթերթիկների թիվը` 77 256, անվավեր քվեաթերթիկների թիվը` 2172), կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը`69 570,  դեմ  քվեարկած քվեաթերթիկների թիվը`7 686, անճշտությունների չափը`0:

      Նիստում լսվել է հանրաքվեի քարոզչությանը մասնակցած կուսակցությունների քարոզչության հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Գ.Միրզոյանի կողմից ներկայացված տեղեկատվությունը և որոշվել սահմանված կարգով հրապարակել այն:     Համաձայն դրա`հանրապետության տարածքում գործող 2 բանկերում բացված կուսակցությունների քարոզչության հիմնադրամներում կատարված  մուտքերի ընդհանուր գումարը կազմել է 5320.0 հազ. դրամ, ծախսերի գումարը` 5042.9 հազ. դրամ, մնացորդը՝ 277.1 հազ. դրամ: Քարոզչության հիմնադրամների ձևավորման, մուտքերի և ելքերի առումով կոպիտ խախտումներ չեն արձանագրվել:

      Նիստի վերջում ի  գիտություն է ընդունվել ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավար Ե.Հաջիյանի ներկայացրած ամփոփ տեղեկատվությունը մամուլի կենտրոնի գործունեության մասին:

  

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՀԱՆՐԱՔՎԵԻ  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Տեսանյութ՝

 

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ