Ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

18.09.2015

  1462954_1051922604834483_3448116966093510935_n4   2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է Արցախի Հանրապետության ընտրողների 55,9 %-ը կամ 52 787 ընտրող: Այս ցուցանիշը 2011թ. ՏԻՄ ընտրությունների համապատասխան ցուցանիշին հարաբերականորեն զիջում է ընդամենը 0,7 %-ով:
     Ընտրություններ, ընդ որում` հերթական և արտահերթ, անցկացվել են հանրապետության համայնքների գրեթե 91 %-ում (139 համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու, 5-ում՝ միայն համայնքի ղեկավարի և 63-ում միայն ավագանու անդամների ընտրություններ):
     Ընտրությունների անցկացման հիմք են հանդիսացել ԼՂՀ կառավարության 2015թ. հունիսի 29-ի N 396-Ն և N 397-Ն, 2015թ. հուլիսի 11-ի N 449-Ն որոշումները: Դրանց հիման վրա ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 20-ին հաստատել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, համակարգել և իրականացրել այդ աշխատանքները` 8 տարածքային և 252 տեղամասային ընտրական հանձնաժողովների, շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ:
      Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են համայնքի ղեկավարի 240 և համայնքի ավագանու անդամի 1241 թեկնածուներ:
      Առաջադրումներն իրականացվել են հիմնականում ինքնաառաջադրման կարգով: Միայն Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարի մեկ թեկնածու առաջադրել է Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը:
     Ընտրություններին մասնակցել են 144 համայնքներում գրանցված համայնքի ղեկավարի 235 (71 համայնքում` 1-ական, 59-ում՝ 2-ական, 11-ում՝ 3-ական, 2-ում՝ 4-ական և 1-ում 5 թեկնածու) և 202 համայնքներում գրանցված համայնքի ավագանու անդամի 1235 թեկնածուներ:
     Ընտրված 144 համայնքի ղեկավարներից 103-ը կամ ընտրվածների 71,5 %-ը գործող համայնքի ղեկավարներ են: Չեն վերընտրվել 22 համայնքների գործող համայնքի ղեկավարներ:
     Ընտրված համայնքի ղեկավարներն ըստ կուսակցական պատկանելության ունեն հետևյալ բաշխվածությունը.
     <<Ազատ հայրենիք>> կուսակցություն` 36 մարդ կամ ընտրվածների 25%-ը,
     Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն`16 մարդ կամ ընտրվածների 11,1 %-ը,
     <<Հայ Հեղափոխական Դաշնակցություն>> կուսակցություն`14 մարդ կամ ընտրվածների 9,7%-ը,
     Անկուսակցական` 78 մարդ կամ ընտրվածների 54,2 %-ը:
     Նորընտիր համայնքի ղեկավարների մեծ մասը` 96,5%-ը (139 մարդ) արական սեռի ներկայացուցիչներ են:
     ԼՂՀ ընտրական օրենսգրքի 128-րդ պահանջներին համապատասխան` տվյալ համայնքի ընտրողների թվի հաշվառմամբ, հանրապետության 202 համայնքներում ավագանու անդամների թեկնածուներից ընտրվել են 1023-ը, ընդ որում` ըստ նրանց կուսակցական պատկանելության պատկերը հետևյալն է.
     <<Ազատ հայրենիք>> կուսակցություն` 172 մարդ կամ ընտրվածների 16,8 %-ը,
     Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն`26 մարդ կամ ընտրվածների 2,5%-ը,
     <<Հայ Հեղափոխական Դաշնակցություն>> կուսակցություն`22 մարդ կամ ընտրվածների 2,2%-ը,
     Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն` 6 մարդ կամ ընտրվածների 0,6 %-ը,
     Անկուսակցական` 796 մարդ կամ ընտրվածների 77,8 %-ը:
     Ընտրված համայնքի ավագանու անդամների 12,5 %-ը (128 մարդ) իգական սեռի ներկայացուցիչներ են:

     Ընտրությունների արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն` այստեղ:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ