Ապրիլի 14-ի քվեարկության մեկնարկը տրված է

14.04.2020

vyiboryi-e1378912004487     Ժամը 8.00-ին բացվել են  281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունը սկսված է: Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: 

     Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի  103 637  ընտրող:

     Հանրապետության Նախագահի երկրորդ ընտրություններին մասնակցում է ս.թ. մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների  առավելագույն կողմ ձայներ ստացած  2 թեկնածու:

     Ընտրությունները դիտարկելու և լուսաբանելու են 450-ից ավելի տեղական և միջազգային դիտորդներ և ԶԼՄ  130  ներկայացուցիչներ:

     Առաջնորդվելով ԱՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով` ս.թ. ապրիլի 14-ին  ժամը 9:00-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնից Արցախի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղեկություններ է հրապարակել ընտրությունների ընթացքի մասին:

     ԿԸՀ նախագահն ընտրողներին հորդորել է իրենց ընտրական  իրավունքն իրացնելիս խստորեն հետևել ընտրական տեղամասերում առաջարկվող նախականխիչ առողջապահական ցուցումներին:

 

                                                 Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ