Առաջադրումները շարունակվում են

17.03.2015

stocksensation0431825

     ԼՂՀ  ընտրական հանձնաժողովներում շարունակվում են ընդունվել 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու համար առաջադրվող քաղաքացիների և կուսակցությունների հայտերը:

 

     Սույն թվականի մարտի 17-ի տվյալներով` համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 3 կուսակցություններ`  Կոմունիստական կուսակցությունն ու <Շարժում-88>
կուսակցությունը` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը`35 թեկնածուների ընդգրկմամբ:

 

     ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության 11 ընտրատարածքներից 9-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 19 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից  5-ը ինքնաառաջադրման ձևով: 2-ական թեկնածուներ  առաջադրել են Ազատ Հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 3-ը` Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 7-ը <Շարժում-88> կուսակցությունը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 10-ն անկուսակցական են:

 

     Առաջադրումների մասին ավելի մանրամասն տեղեկություններ, այդ թվում` առաջադրված քաղաքացիների վերաբերյալ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի առաջադրումների վերջնաժամկետին հաջորդող օրը` սույն թվականի մարտի 20-ին:

 

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ