Առաջադրումների վերաբերյալ

15.02.2020

stocksensation0431825

     2020թ. փետրվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի  12 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

 

     Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 6 կուսակցություններ`

 

  1. Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
  2. «Միասնական հայրենիք»  կուսակցությունը`62 թեկնածուների,
  3. «Ազգային վերածնունդ»  կուսակցությունը` 20 թեկնածուների,
  4. « Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
  5. Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,
  6. Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ:

 

       Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:

        Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` սույն կայքում:

      Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է:

      Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ` ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմում:

 

  

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ