Առաջադրումների վերաբերյալ

05.06.2020

     Ի գիտություն է հայտնվում, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի համայնքի ղեկավարի 2020թ. հուլիսի 5-ի արտահերթ ընտրություններին համայնքի ղեկավարի թեկնածու գրանցվելու համար Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը, որին կից ներկայացվում է.

     1) տեղեկանք՝ վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին` տրամադրված լիազոր մարմնի  կողմից.

     2) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

     3) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը, ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` կենտրոնական գանձապետարան` 9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 : 

     Գրանցման փաստաթղթերը Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել սույնթվականի  հունիսի 10-իցմինչև հունիսի 14-իժամը 18.00-ն:

     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԱՀ Մարտունու  տարածքային ընտրական հանձնաժողով կամ զանգահարել 047-82-20-66 հեռախոսահամարով:

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ