Առաջադրումների վերաբերյալ

14.08.2020

     Ի գիտություն է հայտնվում, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մարտունաշեն համայնքի ավագանու 2020թ. սեպտեմբերի 13-ի արտահերթ ընտրություններին համայնքի ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը, որին կից ներկայացվում է.

     1) տեղեկանք՝ վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին` տրամադրված լիազոր մարմնի  կողմից.

     2) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

     3) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը, ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` կենտրոնական գանձապետարան` 9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 : 

     Գրանցման փաստաթղթերը Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել սույն թվականի օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 18.00-ն:

     Լրացուցիչ   տեղեկություններ   ստանալու համար կարող եք  դիմել  ԱՀ     Քաշաթաղի տարածքային  ընտրական հանձնաժողով կամ զանգահարել  047-75-23-75  հեռախոսահամարով:

 

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ