Առաջադրումների վերաբերյալ

26.08.2020

     Ի գիտություն է հայտնվում, որ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի ղեկավարի 2020թ. սեպտեմբերի 27-ի արտահերթ ընտրություններին համայնքի ղեկավարի թեկնածու գրանցվելու համար Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը, որին կից ներկայացվում է.

     1) տեղեկանք՝ վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին` տրամադրված լիազոր մարմնի  կողմից.

     2) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

     3) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը, ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` կենտրոնական գանձապետարան` 9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 : 

     Գրանցման փաստաթղթերը Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել սույն թվականի սեպտեմբերի 2-ից  մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 18.00-ն:

     Լրացուցիչ   տեղեկություններ   ստանալու համար կարող եք  դիմել  ԱՀ     Շահումյանի տարածքային  ընտրական հանձնաժողով կամ զանգահարել  097-38-79-10  հեռախոսահամարով:

 

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ