Առաջադրումների վերաբերյալ

14.03.2022

     Ի գիտություն է հայտնվում, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի՝ Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ավագանու անդամների 2022 թվականի ապրիլի 10-ի արտահերթ ընտրություններին համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը, որին կից ներկայացվում է.
1) տեղեկանք՝ վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին` տրամադրված լիազոր մարմնի կողմից.
2) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը, ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` կենտրոնական գանձապետարան` 9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 :
     Գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել սույն թվականի մարտի 16-ից մինչև մարտի 20-ի ժամը 18.00-ն:
     Նշված փաստաթղթերի էլեկտրոնային ձևաթղթերը և առաջիկա ընտրություններին վերաբերող անհրաժեշտ բոլոր տեղեկությունները տեղադրված են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային պաշտոնական կայքէջում՝ http://cecnkr.am/10-%d5%a1%d5%ba%d6%80%d5%ab%d5%ac%d5%ab-2022%d5%a9/ հղումով:
     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԱՀ տարածքային ընտրական հանձնաժողովներ կամ զանգահարել 097 20 96 00, 097 23 06 06 հեռախոսահամարներով:




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ