Ի գիտություն է հայտնվում, որ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ղեկավարի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքների, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խերխան համայնքի ավագանու անդամների 2022 թվականի հոկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը, որին կից ներկայացվում է.
1) տեղեկանք՝ վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին` տրամադրված լիազոր մարմնի կողմից.
2) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը, ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` կենտրոնական գանձապետարան` 9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 :
Գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել սույն թվականի սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 18.00-ն:
Համայքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների գրանցումը կկատարվի սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 20-ի ժամը 18.00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 7-ի ժամը 24.00-ն:
Նշված փաստաթղթերի էլեկտրոնային ձևաթղթերը և առաջիկա ընտրություններին վերաբերվող անհրաժեշտ բոլոր տեղեկությունները տեղադրված են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային պաշտոնական կայքէջում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԱՀ տարածքային ընտրական հանձնաժողովներ կամ զանգահարել 097 27 40 40, 097 20 96 00 հեռախոսահամարներով:
ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ