Առաջադրումների վերաբերյալ

12.10.2017

     Ի գիտություն է հայտնվում Արցախի Հանրապետության (ԱՀ) քաղաքացիներին առ այն, որ թիվ 6 ընտրատարածքում ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի 2017թ. դեկտեմբերի 11-ի լրացուցիչ  ընտրություններին  մասնակցելու նպատակով  պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ԱՀ Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին` նոտարական կարգով վավերացված դիմումը, որին կից ներկայացվում է.

     1) տեղեկանք՝ թեկնածու առաջադրված քաղաքացու՝ վերջին 5 տարում ԱՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 5 տարում ԱՀ-ում մշտապես բնակվելու մասին` տրամադրված ԱՀ ոստիկանության կողմից.

     2) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ թիվ 6 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում).

     3) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

     4) նվազագույն  աշխատավարձի  150-ապատիկի  չափով  ( 150 000 ՀՀ դրամ)  ընտրական  գրավի  անդորրագիրը ,  ընտրական  գրավի  մուծման  հաշվի  համարն  է`  Ստեփանակերտի  տեղական  գանձապետական  բաժանմունք`   9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 : 

     Գրանցման փաստաթղթերը ԱՀ Հադրութի ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2017թվականի հոկտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 18.00-ն:

     Նշված փաստաթղթերի էլեկտրոնային ձևաթղթերը և առաջիկա ընտրություններին վերաբերվող անհրաժեշտ բոլոր տեղեկություններն` այստեղ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԱՀ Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողով կամ զանգահարել  0475-5-14-35 կամ 097-24-90-70 հեռախոսահամարներով:

 

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ