Առաջադրումների վերաբերյալ

06.07.2018

     Ի գիտություն է հայտնվում Արցախի Հանրապետության (ԱՀ) քաղաքացիներին առ այն, որ ԱՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի 2018թ. սեպտեմբերի 9-ի լրացուցիչ  ընտրություններին  մասնակցելու նպատակով  պատգամավորի թեկնածու գրանցվելու նպատակով համապատասխանաբար թիվ 10 ընտրատարածքի համար` ԱՀ Քաշաթաղի և թիվ 11 ընտրատարածքի համար` ԱՀ Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին` նոտարական կարգով վավերացված դիմումը, որին կից ներկայացվում է.

     1) տեղեկանք՝ թեկնածու առաջադրված քաղաքացու՝ վերջին 5 տարում ԱՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 5 տարում ԱՀ-ում մշտապես բնակվելու մասին` տրամադրված ԱՀ ոստիկանության կողմից.

     2) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ թիվ 10 կամ թիվ 11 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում).

     3) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

     4) նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով (150 000 ՀՀ դրամ) ընտրական գրավի անդորրագիրը, ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` Ստեփանակերտի տեղական գանձապետական բաժանմունք` 9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 : 

     Գրանցման փաստաթղթերը Քաշաթաղի և Մարտակերտի ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2018թվականի հուլիսի 16-ից մինչև հուլիսի 26-ի ժամը 18.00-ն:

     Նշված փաստաթղթերի էլեկտրոնային ձևաթղթերը և առաջիկա ընտրություններին վերաբերվող անհրաժեշտ բոլոր տեղեկություններն` այստեղ:

      Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել համապատասխանաբար ԱՀ Քաշաթաղի և Մարտակերտի տարածքային ընտրական  հանձնաժողովներ կամ  զանգահարել  047-75-23-75 (Քաշաթաղ) կամ 097-22-18-77 (Մարտակերտ) հեռախոսահամարներով:

 

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ