Առաջադրումների վերաբերյալ | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Առաջադրումների վերաբերյալ

07.08.2018

     Ի գիտություն է հայտնվում Արցախի Հանրապետության (ԱՀ) քաղաքացիներին առ այն, որ թիվ 2 ընտրատարածքում ԱՀ  Ազգային ժողովի  2018թ. հոկտեմբերի 7-ի լրացուցիչ  ընտրություններին մասնակցելու նպատակով որպես պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ԱՀ Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին` նոտարական կարգով վավերացված դիմումը, որին կից ներկայացվում է.

     1) տեղեկանք՝ թեկնածու առաջադրված քաղաքացու՝ վերջին 5 տարում ԱՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 5 տարում ԱՀ-ում մշտապես բնակվելու մասին` տրամադրված ԱՀ ոստիկանության կողմից.

     2) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (միայն կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում).

     3) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

     4) նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով (150 000 ՀՀ դրամ) ընտրական գրավի անդորրագիրը, ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` Ստեփանակերտի տեղական գանձապետական բաժանմունք` 9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 : 

     Գրանցման փաստաթղթերը Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2018թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 18.00-ն:

     Նշված փաստաթղթերի էլեկտրոնային ձևաթղթերը և առաջիկա ընտրություններին վերաբերվող անհրաժեշտ բոլոր տեղեկություններ` այստեղ:

     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ստեփանակերտի տարածքային ընտրական  հանձնաժողով կամ  զանգահարել  047-94-75-58 կամ  097-22-02-60 հեռախոսահամարներով:

 

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ