Առաջադրումների վերաբերյալ

27.06.2019

     Ի գիտություն է հայտնվում, որ Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 2019թ. սեպտեմբերի 8-ի հերթական ընտրություններին համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համար համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության որոշումը կամ քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումը, որին կից ներկայացվում է.

1)   տեղեկանք՝ վերջին 1 տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին` տրամադրված լիազոր մարմնի  կողմից.

2)   թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3)   ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը, ընտրական գրավի մուծման հաշվի համարն է` կենտրոնական գանձապետարան` 9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 : 

Գրանցման փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել սույն թվականի  օգոստոսի  4-ից մինչև օգոստոսի 9-ի ժամը 18.00-ն:

Նշված փաստաթղթերի էլեկտրոնային ձևաթղթերը և առաջիկա ընտրություններին վերաբերվող անհրաժեշտ բոլոր տեղեկությունները տեղադրված են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային պաշտոնական կայքում, հասցեն` cecnkr.am:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԱՀ կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներ կամ զանգահարել 047-94-42-55 հեռախոսահամարով:

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ