Առաջադրումների վերաբերյալ

22.01.2020


     Ի գիտություն է հայտնվում, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել հետևյալ փաստաթղթերը:

 

     Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցելու դեպքում.

 

     Կուսակցության համագումարի որոշմանը (կուսակցությունների դաշինքների դեպքում՝ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների համատեղ որոշմանը) կամ Արցախի Հանրապետության քաղաքացու ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացվում են`

      1) թեկնածուի լիազոր ներկայացուցչի տվյալները.

      2) ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

      3) տեղեկանք թեկնածուի` վերջին 10 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 10 տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին` տրամադրված ԱՀ ոստիկանության կողմից.

     4) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից առաջադրվելու դեպքում՝ թեկնածուի գրավոր հայտարարությունը` Հանրապետության նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

     5) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

     6) կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում՝ կուսակցության կանոնադրությունը, իսկ կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները:

 

     Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու դեպքում.

 

     Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի)  դիմումին կցվում են`

     1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները).

     2) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը (կուսակցությունների դաշինքի դեպքում` կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումները) ընտրական ցուցակ առաջադրելու վերաբերյալ.

     3) ընտրական ցուցակը.

     4) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրավոր հայտարարությունը Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

     5) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների առանձին ընտրական ցուցակները.

     6) կուսակցության դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով  (կուսակցությունների  դաշինքի  դեպքում՝  նվազագույն  աշխատավարձի 1250-ապատիկի չափով) ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

     7) տեղեկանք՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների` վերջին 5 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 5 տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին`տրամադրված ԱՀ ոստիկանության կողմից.

     8) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

     Ընտրական գրավի մուծման հաշվի համարն է`  կենտրոնական    գանձապետարան`      9 1 5 0 1 3 0 0 4 0 1 4 :

 

     Գրանցման փաստաթղթերը կարող են ներկայացվել սկսած 2020 թվականի փետրվարի 5-ից մինչև  փետրվարի 15-ի ժամը 18:00-ն` լիազոր ներկայացուցիչների միջոցով, թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

 

     Գրանցման փաստաթղթերի էլեկտրոնային ձևաթղթերը և առաջիկա համապետական ընտրություններին վերաբերվող անհրաժեշտ բոլոր տեղեկություններն` այստեղ:

 

     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Արցախի Հանրապետության  կենտրոնական   ընտրական   հանձնաժողով   կամ   զանգահարել `     047-94-43-09 հեռախոսահամարով:

 

                                                                       Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ