Առաջադրումներն ավարտված են

19.03.2015

1462954_1051922604834483_3448116966093510935_n

     Ս. թ. մարտի 19-ի ժամը 18.00-ին ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը:

 

     Համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 7 կուսակցություններ` Կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ  կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, Ազատ Հայրենիք կուսակցությունը` 50, Խաղաղություն և զարգացում կուսակցությունը 6 թեկնածուների ընդգրկմամբ:

 

     ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության բոլոր ընտրատարածքներում ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից 27-ն ինքնաառաջադրման ձևով: 3 թեկնածու առաջադրել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 4-ական թեկնածուներ` Ազատ Հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` Ազգային վերածնունդ կուսակցությունը, 7-ը Շարժում-88 կուսակցությունը:

 

     Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 34-ն անկուսակցական են:

 

     Առաջադրումների մասին մանրամասն տվյալները կհրապարակվեն վաղը` մարտի 20-ին:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ