Առաջադրվել է համայնքի ղեկավարի 239 թեկնածու

20.08.2015

stocksensation0431825     Տարածքային ընտրական հանձնաժողովների տրամադրած տվյալների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների 2015 թվականի սեպտեմբերի 13-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  143 համայնքներում առաջադրվել է համայնքի ղեկավարի 239 թեկնածու, իսկ 198 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար առաջադրված թեկնածուների թիվը  1187  է :

     Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին անցկացվելու են նաև արտահերթ ընտրություններ 5 համայնքներում, որի համար թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 18.00-ն:

     Հերթական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած և գրանցված թեկնածուների անվանական տվյալները կհրապարակվեն  սույն կայքի <ՏԻՄ ընտրություններ-2015> բաժնում,  մինչև սույն թվականի  օգոստոսի 24-ը:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի  ծառայություն

 



ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ