ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ

29.03.2020

     Հարգելի գործընկերներ, նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքից ելնելով, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ասուլիսը, որը նախատեսված էր քվեարկության օրվա նախօրեին՝ մարտի 30-ին, հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կկազմակերպվի առցանց: Ասուլիսը կսկսվի մարտի 30-ին, ժամը 14-ին եւ ուղիղ կհեռարձակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով: Հարցերը կարող եք ուղարկել նախապես, info@cecnkr.am հասցեին, ինչը թույլ կտա դրանք խմբավորել ու, նաեւ ձեր ժամանակը խնայելու համար, չկրկնվել:

     Զուգահեռ՝ կպահպանվի նաեւ հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով՝ facebook.com/cecnkr.am/  հասցեով, հենց ասուլիսի ընթացքում հարցեր ուղղելու հնարավորությունը:

     Եղեք առողջ եւ տեղեկացված:

ԱՀ ԿԸՀ մամլո կենտրոնի ղեկավար Նորայր Հովսեփյան

Էլ. հասցե – info@cecnkr.am

Հեռ. 097 28 04 08





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ