Ասկերանը նոր քաղաքապետ ունի, Վարնկաթաղը` ավագանու անդամներ

16.03.2020

District_court_in_Askeran     Ս.թ. մարտի 15-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ասկերան համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի, իսկ Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքում` ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:

     Ասկերանի և Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` համապատասխանաբար Ասկերանի համայնքի ղեկավար է ընտրվել Հայկ Ալեքսանդրի Շամիրյանը`634 կողմ ձայներով (գրանցված էին 2 թեկնածուներ), իսկ Վարնկաթաղ համայնքում ընտրվել են համայնքի ավագանու անդամներ (գրանված էին 6 թեկնածուներ)`Բորիս Արմենակի Միրզոյանը, Բորիս Ալյոշայի Իսրայելյանը, Հովհաննես Բորիսի Բեջանյանը,Կամո Զավենի Միրզաբեկյանը և Միքայել Հրանտի Բախշիյանը:

     Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին մասնակցել է Ասկերան համայնքում ընտրողների 64,2 տոկոսը, Վարնկաթաղ համայնքում` 86,9 տոկոսը

  

89550669_1054199081645830_2138929911392370688_n

 

 

 

 

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

 մամուլի ծառայություն




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ