Արամ Սարգսյանին հանձնվել է պատգամավորի վկայական

11.10.2018

Безымянный-1     2018թ. հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովը, ԼՂՀ ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերին և 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան, ամփոփել է թիվ 2 ընտրատարածքում  Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները և դրա վերաբերյալ որոշում ընդունել: Համաձայն այդ որոշման` 1070 կողմ ձայներով թիվ 2 ընտրատարածքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Արամ Ալեքսեյի Սարգսյանը:

     Այսօր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը  հանձնաժողովի անունից շնորհավորել է Արամ Սարգսյանին՝  ընտրվելու կապակցությամբ և  նրան  հանձնել Ազզային ժողովի պատգամավորի վկայական:

   

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ