Արձանագրված խախտումների մասին

12.04.2022

277806385_1474852392910866_5353439276431778173_n     2022թ. ապրիլի 10-ին կայացած Աարցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայքի թիվ 5/1 և  Նորշեն համայնքի թիվ 5/3 ընտրատեղամասերում արձանագրվել են խախտումներ՝ քվերակության օրը, ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գրանցվել են լրատվական միջոցների ներկայացուցիչներ, որոնք հավատարմագրված չեն եղել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

 278085602_1634578483556458_5691907160791498993_n    Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ԱՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: …:

    2022թ. ապրիլի 10-ի ՏԻՄ ընտրությունները և քվեարկության ընթացքը լուսաբանելու համար զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսվել էր մարտի 5-ին և ավարտվել մարտի 26-ին: Նշված ընտրությունները լուսաբանելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել էին Արցախի հանրային հեռուստառադիոընկերության՝ 15, Արցախպրես լրատվական կայքի՝ 3, Սիվիլնեթ լրատվական գործակալության՝ 4 և Ամարաս թերթի թվով 3 ներկայացուցիչներ: 

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ