Արմեն Օհանյանին հանձնվել է պատգամավորի վկայական

14.12.2017

Արմեն Օհանյան

     2017թ. դեկտեմբերի 12-ին ժամը 19.00-ին Արցախի Հանրապետության Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովը, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 8-րդ մասին և 124-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, ամփոփել է թիվ 6 ընտրատարածքում  Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները և դրա վերաբերյալ որոշում ընդունել: Համաձայն այդ որոշման` 6248 կողմ ձայներով (քվեարկության մասնակիցների 94,2 տոկոսը) թիվ 6 ընտրատարածքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Արմեն Հրանտի Օհանյանը:

      Այսօր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը  հանձնաժողովի անունից շնորհավորել է Արմեն Օհանյանին՝  ընտրվելու կապակցությամբ և  նրան  հանձնել Ազզային ժողովի պատգամավորի վկայական:

 

  

Արցախի Հանրապետության

 

կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ