Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերի 16-ին կայացած արտահերթ նիստի վերաբերյալ

16.10.2019

IMG_20191016_110106     2019 թվականի հոկտեմբերի 16-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:  Նիստին  մասնակցում էին ԿԸՀ անդամները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և ԶԼՄ  ներկայացուցիչներ:

     Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի ղեկավարի և Քաշաթաղի շրջանի Վան համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին Արցախի Հանրապետության կառավարության 2019թ. հոկտեմբերի 11-ի N 843-Ն որոշման հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան, նիստում քննարկվել և հաստատվել են Մարտակերտի շրջանի Կիչան և Քաշաթաղի շրջանի Վան համայնքներում 2019 թվականի նոյեմբերի 17-ին սպասվող ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների  ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվները:

     Համաձայն ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը համապատասխանաբար Մարտակերտի և Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2019 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի  27-ի  ժամը  18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը  24.00-ն:

     Միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը տրամադրվել են շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին:

 Տեսանյութ՝

 

  

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ