Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 24-ին կայացած արտահերթ նիստի վերաբերյալ

24.09.2019

IMG_20190924_105908     2019 թվականի սեպտեմբերի 24-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը:  Նիստին  մասնակցում էին ԿԸՀ անդամները, ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և ԶԼՄ  ներկայացուցիչներ:

     Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավարի նոր ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 144-րդ հոդվածին համապատասխան, նիստում քննարկվել և հաստատվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում 2019 թվականի հոկտեմբերի 20-ին սպասվող ընտրության կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների  ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը:

     Համաձայն ժամանակացույցի, թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից առաջադրման համար գրանցման փաստաթղթերը Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2019 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև սեպտեմբերի 29-ի ժամը 18.00-ն, թեկնածուների գրանցումը կկատարվի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը  24.00-ն:

     Միջոցառումների ժամանակացույցը և դրանցից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին:

   

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ