Արցախի Հանրապետության Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի փոփոխության վերաբերյալ

26.03.2020

icon_iphonetunnel     Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 45-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետին, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի հունվարի 16-ի N 26-Ն որոշմանը համապատասխան՝ հրապարակում եմ Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի հետևյալ փոփոխությունը:

      Մահվան կապակցությամբ 2020թ. մարտի 17-ից վաղաժամկետ դադարեցված համարել Արցախի Հանրապետության Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Սոֆյա Սուրենի Բարսեղյանի լիազորությունները:

      Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Ազատ հայրենիք»  կուսակցության ներկայացուցչի կողմից Արցախի Հանրապետության Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Նունե Սլավի Միրզաջանյանը:

 

 

 

Արցախի Հանրապետության
          կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի  Արզումանյան





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ