Արցախի Հանրապետության Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի փոփոխության վերաբերյալ

07.02.2020

icon_iphonetunnel

     Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 45-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետին, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի հունվարի 16-ի N 26-Ն որոշմանը համապատասխան՝ հրապարակում եմ Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի հետևյալ փոփոխությունը:

     Իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Արթուր Սերգեյի Մկրտումյանի լիազորությունները:

     Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Ազգային վերածնունդ»  կուսակցության ներկայացուցչի կողմից Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Դավիթ Լևոնի Ներսիսյանը:

 

 

Արցախի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Սրբուհի  Արզումանյան




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ