Արցախի Հանրապետության Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի փոփոխության վերաբերյալ

03.05.2019

icon_iphonetunnel     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 28-ի N 22-Ն որոշմանը համապատասխան` հրապարակում եմ Մարտունու  տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի հետևյալ փոփոխությունը.

 

     Իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ  Գագիկ Արամի Եսայանի լիազորությունները:

 

     Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Ազգային վերածնունդ»  կուսակցության ներկայացուցչի կողմից Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Հայասեր Էդուարդի Հովսեփյանը:

 

 

Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի 
նախագահի փոխարինող  Եղիշե Արզումանյան



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ