Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի փոփոխությունների վերաբերյալ

05.07.2019

 

icon_iphonetunnel     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 28-ի N 22-Ն որոշմանը համապատասխան` հրապարակում եմ Մարտունու և Շուշիի  տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի  հետևյալ փոփոխությունները.

 

      Իրենց դիմումների համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վադիմ Վիլենի Դանիելյանի և Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արսեն Գեորգիի Սարգսյանի լիազորությունները:

 

      Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ ԱՀ Նախագահի ներկայացուցչի կողմից Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ  է նշանակվել Վաչագան Արթուրի Դադայանը:

 

      Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Ազատ հայրենիք»  կուսակցության ներկայացուցչի կողմից Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ  է նշանակվել Ժասմեն Արտաշի Գասպարյանը:

 

 

 

 

 

Արցախի Հանրապետության
       կենտրոնական ընտրական հանձնաժողովի

 

 նախագահի փոխարինող Եղիշե Արզումանյան 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ