Արցախի Հանրապետության Ստեփանակերտի և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի փոփոխությունների վերաբերյալ

23.01.2020

icon_iphonetunnel

     Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 45-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետին, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի հունվարի 16-ի N 26-Ն որոշմանը համապատասխան` հրապարակում եմ Ստեփանակերտի և Շահումյանի  տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի հետևյալ փոփոխությունները:

      Իրենց դիմումների համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Մանուշակ Համլետի Բալասանյանի և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Նժդեհ Ալբերտի Ավետյանի  լիազորությունները:

      Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»  կուսակցության ներկայացուցչի կողմից Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Գենյա Գառնիկի Գալստյանը:

      Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Ազգային վերածնունդ»  կուսակցության ներկայացուցչի կողմից Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ  է նշանակվել Վարդուհի Սերժիկի Սարգսյանը:

 

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

Սրբուհի  Արզումանյան





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ