Արցախի Հանրապետության Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի փոփոխության վերաբերյալ

06.11.2019

icon_iphonetunnel

     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 28-ի N 22-Ն որոշմանը համապատասխան` հրապարակում եմ Քաշաթաղի  տարածքային ընտրական հանձնաժողովի կազմի հետևյալ փոփոխությունը:

      Իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Լաուրա Ռազմիկի Թորոսյանի լիազորությունները:

      Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»  կուսակցության ներկայացուցչի կողմից Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել Նելլի Սմբատի Թաթոսյանը:

 

Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Սրբուհի Արզումանյան




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ