ԼՂՀ ԱԺ ընտրություններ 23 մայիսի 2010թ.

23.05.2010

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2010 Թ. ՄԱՅԻՍԻ 23-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23 մայիսի 2010թ ք.Ստեփանակերտ

 

2010թ. մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն կայացել են ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտություններ:
Հանդիպումներ ենք ունեցել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների, պատգամավորության թեկնածուների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, լրագրողների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ընտրությունների օրն այցելել ենք 12 ընտրատարածք, 46 ընտրական տեղամասերում մասնակցել ենք ձայների հաշվարկին:
Դիտարկման արդյունքներով արձանագրվել է`
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստումը, անցկացումն ու արդյունքների ամփոփումը իրականացվել են 2004թ. դեկտեմբերի 8-ի ԼՂՀ ընտրական օրենսգրքին (փոփոխված` 2007,2009,2010թ.թ.) համապատասխան:
ԼՂՀ տարածքում ձևավորվել են 16 ընտրատարածք և 172 ընտրական տեղամաս, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող ԼՂՀ քաղաքացիների համար Երևանում` ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում, ստեղծվել է 1 ընտրական տեղամաս:
Ընտրողների ցուցակում ընդգրկվել է 94857 մարդ:
ԼՂՀ Ազգային ժողովի 33 պատգամավորների ընտրություններն անցկացվել են համամասնական (17տեղ) և մեծամասնական (16 տեղ) ընտրակարգերով: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 կուսակցություն (բոլորն էլ գրանցվել են ԼՂՀ ԿԸՀ-ում): Մեծամասնական ընտրակարգով 16 ընտրատարածքում առաջադրվել է 40 թեկնածու, որից 18-ը գրանցվել է կուսակցություններից, 7-ը` քաղաքացիական նախաձեռնությամբ:
Համամասնական ընտրակարգով քվեաթերթիկներում այբբենական կարգով նշվել են կուսակցությունների անվանումները, ինչպես նաև` ընտրացուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:
Մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկներում այբբենական կարգով նշվել են պատգամավորության թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները, նրանց առաջադրած կուսակցությունների անվանումները, իսկ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրման դեպքում նշվել է` «քաղաքացիական նախաձեռնություն» բառակապակցությունը:
Որպես բացթողում կարելի է նշել այն հանգամանքը, որ ընտրողների ցուցակների համակարգչային մշակումն ավարտին չի հասցվել: Այդ պատճառով առանձին քաղաքացիների անունները դուրս են մնացել ցուցակներից և նրանք ստիպված էին լրացուցիչ ժամանակ ծախսել ԼՂՀ ոստիկանությունում համապատասխան տեղեկանքներ ստանալու և դրանց հիման վրա քվեարկելու համար:
Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում: Էական խախտումներ չեն գրանցվել ոչ ընտրողների գրանցման և քվեարկության, ոչ ձայների հաշվարկման ընթացակարգերում, ոչ էլ ընտրական տեղամասերից արձանագրությունները տարածքային և ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովներ տեղափոխելիս:
Ամբողջ օրվա ընթացքում 3 ժամը մեկ հաղորդվել է ընտրողների ակտիվության մակարդակի մասին: Վերջնական արդյունքում ընտրողների ակտիվությունը կազմել է 67.461 ընտրողներ:
Ընտրողները, որոնց հետ մենք հանդիպել ենք, ընտրությունների կազմակերպման և լուսաբանման վերաբերյալ դժգոհություններ չեն արտահայտել:
Ընդհանուր առմամբ, ԼՂՀ Ազգային ժողովի 2010թ. մայիսի 23-ի ընտրություններն անցկացվել են թափանցիկ, արդարացի, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և կարող են գնահատվել որպես հերթական առաջընթաց քայլ ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացման ճանապարհին:

Ditord -storagr 1 Ditord -storagr 2




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ