Դասախոսների հրավիրում

27.01.2020

     ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ անցկացնող դաuախոuական կազմում ընդգրկվելու դիմումների ընդունում:

     Դիմել կարող են բարձրագույն կրթություն ունեցող, դաuավանդման և ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող անձինք:

 

     Հետևյալ հատկանիշների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն.

     1)   գիտական աստիճան

     2)   համակարգչային հմտություններ (Word, Excel)

     3)   քաղաքացիական կրթության կամ ընտրական ոլորտի դասավանդման փորձ

     4)   մասնագիտական դասավանդման ոլորտի վերապատրաստում կամ որակավորում

     5)   բազմապրոֆիլ մասնակիցներ ունեցող խմբերում աշխատելու հաղորդակցման հմտություններ

     6)   անկախ, ինչպես նաև թիմային աշխատանքի ունակություններ

     7)   պատասխանատվության զգացում, հարմարվողականություն և ճշտապահություն

     8)   Ստեփանակերտից դուրս ճամփորդելու հասանելիություն 2020 թվականի փետրվարի 5-ից փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում:

 

     Ընտրված դասընթացավարներից կպահանջվի մասնակցել ընտրական վարչարարության վերաբերյալ մեկօրյա վերապատրաստման  նախքան դասընթացների մեկնարկը:

 

     Պարտականություններ.

      1)   դասընթացի նախապատրաստում

     2)   ԿԸՀ-ի կողմից տրամադրված օրակարգին և դասընթացների ծրագրին համապատասխան դասընթացի ուսուցանում

     3)   դասընթացների վերաբերյալ զեկույցների կազմում

 

         Դիմելու կարգը

     Հետաքրքրված անձինք իրենց ռեզյումեները կարող են ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրավոր կամ էլ. փոստի միջոցով, մինչև հունվարի 31-ի ժամը 18.00-ն:

     Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Մենք ի վիճակի կլինենք կապ հաստատել միայն ընտրված թեկնածուների  հետ:

 

      Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 2, 2-րդ հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.com, հեռախոս`(047)94-43-09:

 

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ