Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 2022թ. հոկտեմբերի 9-ին անցկացվելիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման շրջանակներում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսված է դիտորդների հավատարմագրման գործընթացը:
Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին:
Հավատարմագրվելու դիմումը պետք է պարունակի դիմողի անվանումը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, նշում` դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը:
Հավատարմագրվելու դիմումին կից ներկայացվում է.
1) կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում,
2) հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,
3) հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցուցակը`նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:
Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է 2022 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 29-ը:
Դիտորդների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը սահմանված են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020թ. հունվարի 16-ի N 21-Ն որոշմամբ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 2, 2-րդ հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.com, հեռախոս`(047) 95-67-37:
ԴԻՏՈՐԴՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ