Դիտորդների հավատարմագրման մասին

14.08.2020

     Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մարտունաշեն  համայնքի ավագանու  2020 թվականի սեպտեմբերի 13-ին անցկացվելիք արտահերթ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման շրջանակներում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսված է դիտորդների հավատարմագրման գործընթացը:

     Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

     Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել կարող են ԱՀ և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների  պաշտպանության հարցեր, և որոնք չեն  աջակցում թեկնածուներին:

     Հավատարմագրվելու դիմումը պետք է պարունակի դիմողի անվանումը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, նշում` դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը:

     Հավատարմագրվելու դիմումին կից ներկայացվում է.

     1)  կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում,      

     2)   հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների դեպքում,      

     3)   հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցուցակը`նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:

 

     Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է մինչև  2020թ.  սեպտեմբերի 3-ը ներառյալ:

 

     Դիտորդների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը սահմանված են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020թ. հունվարի 16-ի N 21-Ն որոշմամբ:

 

     Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 2, 2-րդ հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.com, հեռախոս`(047)97-12-94:

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ