Դիտորդների հավատարմագրման մասին

05.03.2022

     Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների 2022թ. ապրիլի 10-ին անցկացվելիք արտահերթ ընտրությունների  նախապատրաստման և անցկացման շրջանակներում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսված է դիտորդների հավատարմագրման գործընթացը:

     Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:

     Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների  պաշտպանության հարցեր, և որոնք չեն  աջակցում թեկնածուներին:

     Հավատարմագրվելու դիմումը պետք է պարունակի դիմողի անվանումը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, նշում` դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը:

     Հավատարմագրվելու դիմումին կից ներկայացվում է.

1)  կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում,      

2) հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,      

3) հավատարմագրման ներկայացվող դիտորդների ցուցակը`նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:

     Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է 2022 թվականի մարտի 5-ից մինչև  մարտի 31-ը:

     Դիտորդների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը սահմանված են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020թ. հունվարի 16-ի N 21-Ն որոշմամբ:

     Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 2, 2-րդ հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.com, հեռախոս`(047) 95-67-37:

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ