Դիտորդների հավատարմագրման մասին

14.03.2015

     2015 թվականի մայիսի 3-ին անցկացվելիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ սույն թվականի փետրվարի 13-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում  սկսված է դիտորդների հավատարմագրման գործընթացը:

 

     Հիշեցնենք, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն (հավատարմագրվելու դեպքում)`

     1)   միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները (միջազգային դիտորդներ)` հրավերի առկայության դեպքում,

     2)   Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (տեղական դիտորդներ):

 

     Հավատարմագրվել կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների  պաշտպանության հարցեր, և որոնք չեն  աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:

     Հավատարմագրվելու նպատակով դիմումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով  կարող են ներկայացվել մինչև սույն թվականի ապրիլի  23-ը ներառյալ, իսկ միջազգային դիտորդների դեպքում` նաև մինչև սույն թվականի  մայիսի 2-ը ներառյալ:

 

     Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է.

 

     1)   կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում,

     2)   հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,

     3)   դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով:

 

     Հավատարմագրված դիտորդներին կտրվեն վկայականներ:

 

     Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն` ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 2, էլեկտրոնային հասցեն` cec.nk.am@ gmail.com , հեռախոսներ`  94-43-09,    94-42-55:

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի N19-Ն առ 28.01.2015թ.



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ