ԶԼՄ-ների հավատարմագրման մասին

09.04.2020

2020թ. ապրիլի 14-ին անցկացվելիք Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի  ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վերսկսված է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը:

Արդեն իսկ հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անվանական ցուցակում (կազմում) փոփոխություններ և լրացումներ լինելու կամ Արցախի Հանրապետության տարածքում լուսաբանում իրականացնելու անհնարինության դեպքում կամ նոր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման նպատակով խնդրում ենք դիմել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով  (հասցեն՝ ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 2, 2-րդ հարկ, էլեկտրոնային հասցեն՝ cec.nk.am@gmail.com, հեռախոս`(047)97-12-94) մինչև ս.թ. ապրիլի 10-ի ժամը 15:00-ը` ներկայացնելով նաև ԶԼՄ հիմնական պատասխանատուի կոնտակտային տվյալները` ազգանուն, անուն, հայրանուն, հեռախոսահամար(ներ)ը:

Հավատարմագրման  մանրամասներն` այստեղ:

 

 

Արցախի  Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ