Ընդլայնված խորհրդակցություն ԼՂՀ ԿԸՀ-ում

03.10.2013

 2013 թվականի հոկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ:

Խորհրդակցության օրակարգի քննարկման առաջին հարցը վերաբերում էր հանրապետության 18 համայնքներում 2013 թվականի հոկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների կազմակերպման ընթացքին և առաջիկա խնդիրներին (զեկուցող՝ ԿԸՀ քարտուղար Ռ.Նազարյան):
Սահմանված ժամկետում ինքնաառաջադրվել են համայնքի ղեկավարի 21 և ավագանու անդամների 30 թեկնածուներ: Ինքնաառաջադրված համայնքի ղեկավարների թեկնածուներից 12-ը գործող համայնքի ղեկավարներ են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6 համայնքներում (Հադրութի շրջանի Նորաշեն, Մարտակերտի շրջանի Հովտաշեն, Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Վազգենաշեն, Քաշաթաղի շրջանի Գողթանիկ և Միրիկ) առաջադրվել են 2 կամ ավելի թեկնածուներ, այսինքն՝ ընտրությունները կանցկացվեն մրցակցային պայմաններում: Կազմավորվել են նաև տեղամասերի թվին համապատասխան 20 ընտրական հանձնաժողովներ, որոնց անդամներն անցել են մասնագիտական դասընթացներ և ստացել որակավորում: Ընտրական հանձնաժողովների առաջնահերթ խնդիրն է համարվում առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ԼՂՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կազմակերպելն ու անցկացնելը:

Քննարկման թեմա էր նաև 2013 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում կազմակերպված ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացների արդյունքների ամփոփումն (զեկուցող՝ ԿԸՀ նախագահի տեղակալ Ե.Արզումանյան) ու նոյեմբերին նախատեսված նմանատիպ դասընթացների անցկացումը (զեկուցող՝ ԿԸՀ նախագահ Ս.Արզումանյան):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի որոշմամբ նախօրոք հաստատվել էր մասնագիտական դասընթացների կազմակերպման ժամանակացույցը և զոնալ տեղաբաշխման ցանկը, որի համաձայն՝ նախորդ ամսում մասնագիտական դասընթացներ են անցել և որակավորվել 90 համայնքների 783 քաղաքացիներ, որոնցից 207-ը՝ առաջին անգամ:

Որակավորում ստացած քաղաքացիներից 322-ն (41%) ունեն բարձրագույն, 191-ը (24%)՝ միջին մասնագիտական, 270-ը (35%) ՝ միջնակարգ կրթություն: Քաղաքական ակտիվություն չի նկատվում. մասնակիցներից 646-ը (82,5%-ը) անկուսակցական են, և միայն 137-ը (17,5%-ը)՝ չորս կուսակցությունների անդամներ:
Խորհրդակցության ժամանակ կոնկրետ վերլուծվեց նախկինում ուսուցման դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակ նկատված թերություններն ու բացթողումները՝ առաջիկայում դրանք բացառելու նպատակով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ս.թ. նոյեմբերին կազմակերպվող մասնագիտական դասընթացների առանձնահատկությունը, ընտրված ձևաչափը և այդ ուղղությամբ տարածքային ընտրական հանձնաժողովների առաջնահերթ խնդիրները:
Քննարկվեցին նաև 2014 թվականի ԿԸՀ բյուջեի նախագծման հետ կապված հարցեր:
Ամփոփելով ընդլայնված խորհրդակցության արդյունքները՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հանձնարարեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներին և տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ լիազոր և շահագրգիռ մարմինների հետ համատեղ անհրաժեշտ կազմակերպական աշխատանքներ ծավալել 2013 թվականի հոկտեմբերի 13-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և նոյեմբերին կազմակերպվող մասնագիտական դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

 

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տեսանյութ

 

IMG_2185   IMG_2184  IMG_2183

 



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ