Ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակների մասին

02.04.2020

1200px-Gnome-dev-scanner.svg     2020թ. հունվարի 1-ից գործող ԱՀ ընտրական օրենսգրքով ընտրական գործընթացների հրապարակայնացման ևս մեկ նոր հնարավորություն էր ամրագրվել: Խոսքն ընտրություններին փաստացի մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակների մասին է:

     Ս.թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների նախնական ամփոփումից հետո, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի` ԱՀ բոլոր ութ տարածքային ընտրական հանձնաժողովներում ս.թ. ապրիլի 1-ի ժամը 12:00-ից մինչև ապրիլի 2-ի ժամը 12:00-ն իրականացվել է ընտրական տեղամասերից ստացված՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորում:

     Ընտրողների սկանավորված ցուցակներին հնարավոր է ծանոթանալ տարածքային ընտրական հանձնաժողովներում:

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն





ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ