Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել

02.04.2020

zhaloba-v-nalogovuyu-inspekciu-min     Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերի, ինչպես նաև 50-րդ հոդվածի 1-ին մասի` Հանրապետության նախագահի թեկնածուն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձը, եթե նրանք ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում, իրավունք ունեն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները` տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում:

     Ս.թ. մարտի 31-ին կայացած Արցախի Հանրապետութկյան նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմում կարող էր ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով  01.04 2020թ. ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00 կամ 02.04.2020թ. ժամը 9:00-ից մինչև ժամը 11:00-ը :

     ԱՀ տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` օրենքով սահմանված ժամկետներում վերոհիշյալ  հիմքերով պատկան մարմիններ դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների կողմից բողոքարկումներ չեն ներկայացվել:

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ