Թիվ 10 և թիվ 11 ընտրատարածքներում քվեարկությունն ավարտված է

09.09.2018

vyiboryi-e1378912004487      Թիվ 10 և 11 ընտրատարածքներում քվեարկությունն ավարտված է: Սեպտեմբերի 9-ի ժամը 20.00-ին փակվել են բոլոր` 113 ընտրական տեղամասերը:

     ԱՀ Քաշաթաղի և Մարտակերտի տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 20.00-ի դրությամբ  ԱԺ լրացուցիչ ընտրություններին մասնակցել է թիվ 10 ընտրատարածքում 5875 քաղաքացի (ընտրողների 53,05%-ը), թիվ 11 ընտրատարածքում` 5607 քաղաքացի (ընտրողների  57,63 %-ը):

     ԼՂՀ  ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` թիվ 10 և թիվ 11  ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ի ժամը 14.00-ն, համապատասխանաբար Քաշաթաղի և Մարտակերտի  տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից: Այդ մասին տեղեկատվություն կհրապարակվի նաև ԿԸՀ կայքում:

      Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 124-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` պատգամավորի ընտրությունը համարվում է կայացած, եթե ընտրություններին մասնակցել է տվյալ ընտրատարածքի ընտրողների առնվազն 25 տոկոսը: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

 

 

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ