Թիվ 2 ընտրատարածքում քվեարկությունն ավարտված է

07.10.2018

 

vyiboryi-e1378912004487     Թիվ 2 ընտրատարածքում քվեարկությունն ավարտված է: Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին փակվել են բոլոր` 10 ընտրական տեղամասերը:

      ԱՀ Ստեփանակերտի տարածքային ընտրական  հանձնաժողովից ստացված տվյալների համաձայն` ժամը 20.00-ի դրությամբ  ԱԺ լրացուցիչ ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում  մասնակցել է  4 199 քաղաքացի (ընտրողների 43,79 %-ը):

      ԼՂՀ  ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 8-ի ժամը 14.00-ն, Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Այդ մասին տեղեկություններ կհրապարակվեն նաև ԿԸՀ կայքում:

      Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 124-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` պատգամավորի ընտրությունը համարվում է կայացած, եթե ընտրություններին մասնակցել է տվյալ ընտրատարածքի ընտրողների առնվազն 25 տոկոսը: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավոր է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

   

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ