Թիվ 6 ընտրատարածքում անցկացվում են ԱԺ լրացուցիչ ընտրություններ

11.12.2017

 

vyiboryi-e1378912004487     Այսօր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում (թիվ 6 ընտրատարածք) անցկացվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություն, որի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 8592 քաղաքացի:

 

     Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 11-ին ժամը 8:00-ին բացվել են բոլոր 33 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:

 

     Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 12.00-ից սկսած մինչև ժամը 21.00-ն, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակի տեղեկություններ մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ`հիմնվելով Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալների վրա:

 

     ժամը 11.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին մասնակցել է 1745 քաղաքացի (քվեարկության մասնակիցների 20,31 %-ը): 

   

     Հ.Գ. Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 6-ից դադարած են համարվել 2015թ. մայիսի 3-ին  թիվ 6 ընտրատարածքից ընտրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Իվան Ավանեսյանի պատգամավորական լիազորությունները և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ս.թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ 2017թ. դեկտեմբերի 11-ին թիվ 6 ընտրատարածքում նշանակվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ:

 

     Ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցել է տվյալ ընտրատարածքի ընտրողների առնվազն 25 տոկոսը, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` քվեարկված միակ թեկնածուին կողմ են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

 

 

 

 

 

Արցախի Հանրապետության

 

  կենտրոնական ընտրական հանձնաժողով



ԼՂՀ  ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ