Ինչպես պետք է քվեարկել

13.04.2020

dd     Հարգելի’ ընտրողներ

 

      Ձեզ ենք ներկայացնում ս.թ. ապրիլի 14-ին անցկացվելիք  Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրություններին  մասնակցելու և  քվեարկելու կարգը:

     Միաժամանակ խնդրում ենք ընտրական տեղամաս ներկայանալիս պահպանել հետևյալ լրացուցիչ կանոնները.

     -մինչև տեղամաս մտնելը տեղամասային կենտրոնում ստանալ մեկանգամյա օգտագործման դիմակ, ձեռնոց, ախտահանվել ալկոհելով և վերցնել անհատական գրիչ

     -անպայման կրել տրամադրված դիմակն և ձեռնոցը

     -մեկ մյուսից պահպանել սոցիալական հեռավորություն (առնվազն 1 մետր)

     -ընտրողների ցուցակում գրառումներ կատարող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ցույց տալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթը `առանց փաստաթուղթը նրան առձեռն տրամադրելու

     -տեղամասում Ձեր կողմից օգտագործված պաշտպանիչ միջոցները տեղամասից դուրս գալուց հետո լցնել դրա համար նախատեսված աղբարկղի մեջ:

 

     Եղե’ ք առողջ

 

 

Արցախի  Հանրապետության

   կենտրոնական ընտրական հանձնաժողով




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ