Ի գիտություն բոլոր ԶԼՄ-ների

08.09.2022

1642311117_6-papik-pro-p-rupor-klipart-6     Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսված է 2022թ հոկտեմբերի 9-ի տեղական ինքնքկառավարման   մարմինների ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը:   

     Հաշվի առնելով նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ որոշ ԶԼՄ-ների կողմից թույլ տված խախտումները, այն է՝ առանց օրենքով սահմանված ժամկետներում ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելու ընտրություններն ու քվեարկության ընթացքը լուսաբանելը, հարկ ենք համարում մեկ անգամ ևս իրազեկել, որ ԱՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: …:

     Հիշեցնենք, որ 2022թ հոկտեմբերի 9-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ԶԼՄ-ների հավատարմագրման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է:

 

 

 




ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԴԻՏՈՐԴՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԿԵՆՏՐՈՆ

ՆՅՈՒԹԵՐ